Արձագանք Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը ողջունում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մեկնարկը։

Հայաստանը կարիք ունի գրագետ ծրագրերի, հաշվարկված առաջարկների, հասարակության բոլոր ունակ շրջանակների միասնական աշխատանքի։
Հայաստանի այսօրվա վիճակը և տարածաշրջանում ընթացող զարգացումները մեզ այլ հնարավորություն չեն տալիս։
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունն իր առաքելությանը համաձայն պատրաստ է հասարակության տարբերի շերտերի, մասնագիտական համայնքների, սոցիալական տարբեր շերտերի միջև դառնալ կամրջող օղակ՝ ի շահ մեր երկրի զարգացման։ Այո՛, կրկնում ենք ևս մեկ անգամ. Հայհոյանքների ու անեծքների փոխարեն Հայաստանը կարիք ունի գրագետ աշխատանքի , հեռանկարային մտածողության։
Ակնհայտ է, որ ստեղծված ծանրագույն իրավիճակի հանգուցալուծումը ՝ հանրային երկխոսության և հայկական աշխարհի միասնականության վերականգնման մեջ է: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունն, իր հռչակած գաղափարների շրջանակներում, հայտարարում է քննարկումների մեկնարկ, ինչպես մեր գործընկերների, մասնգիտական խմբերի, այնպես էլ շարքային քաղաքացիների հետ :
Մեր նպատակն է հավաքագրել հասարակությանը հուզող կարևորագույն խնդիրներն ու առաջարկները, որոնք կներկայացվեն «Առաջարկ Հայաստանին» ծրագրում ներառման համար։
«Կամուրջը» շարունակում է կամուրջներ կառուցել և համոզված է, որ ազգային հաշտեցումը կարող է ամուր հիմք դնել իրական ուժեղ , արդար և անկախ Հայաստանի ձևավորման համար։
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն