Երգչուհի Տաթեւ Ասատրյանին մենք ու հանդիսատեսից շատերը հիշում են Հանրային Հեռուստաընկերության «Ամենակարող երգիչ» հեռուսաշոուից, որտեղ նա գրավեց առաջին հորիզոնականը:
Այդ ժամանակվանից սիրվեցին նրա երգերը, բայց ավելի լայն տարածում գտան հատկապես «Երևանս» և «Տուն իմ հայրենի» երգերի կատարումները, որոնք ամենատարբեր հարթակներում ունեն միլիոնավոր դիտումներ: Ուսումնասիրելով երգերի ներբեռման ամենամեծ հարթակներից մեկի` Յութուբի հայկական տիրույթը՝ փորձեցինք հասկանալ Տաթեւի որ երգերն են ավելի շատ սիրված եւ ինչու:

Առհասարակ Տաթև Ասատրյանի ոճը շատ յուրօրինակ է, բացի հայրենասիրական և ժողովրդական երգերից, նա երգում է նաև տարբեր ժանրերի երգեր, որոնք ունեն ազգային, ժողովրդական ելևէջներով գործիքավորումներ, կամ կատարվում են հենց ժողովրդական ֆոլկլյորի ոճով: