Տարածել շտապ…Ուշադրություն բոլորին…եթե այսպիսի կոդով զանգ եք ստանում` զգույշ եղեք, Ադրբեջանից է

Արցախի Հանրապետության սահմանագոտու տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող ռազմական սադրանքների ֆոնին Տելեգրամի ադրբեջանական հայատյաց ալիքները Արցախի բնակչությանը հոգեբանական տեռորի ենթարկելու կոչեր են անում՝ փորձելով խուճապ տարածել արցախահայության շրջանում:

Տելեգրամի ադրբեջանական ալիքներով տարածվող հաղորդագրություններում նշվում են +374 (047) կոդով սկսվող հեռախոսահամարներ: Ադրբեջանական ալիքները կոչ են անում ադրբեջանցի հետևորդներին հերթով զանգել բոլոր համարներով, խուճապ տարածել հայերի մեջ և «օգտակար տեղեկություններ» ստանալ նրանցից հայկական մարտական դիրքերի տեղակայման, խրամատների, նրանց պաշարների մասին: Ընդ որում, նշվում է, թե «մենք անձամբ կփոխանցենք այդ տեղեկությունները Ադրբեջանի հատուկ ծառայություններին և պաշտպանության նախարարությանը»:

Հաղորդագրություններն ուղեկցվում են հայերի հասցրին ռասիստական բնույթի վիրավորանքներով:

Опубликовано в