Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ Սարիբաբ բարձունքի շրջանում, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության՝ Ղարաբաղյան հակամարտության ռուս խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում։
«Զորախմբի պատասխանատվության գոտում իրավիճակի սրացում է գրանցվել։ Սարիբաբ բարձունքի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ միջոցներ է ձեռնարկում իրավիճակի կայունացման համար»,- ասվում է հաղորդման մեջ։