Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի և շփման գծի մյուս վայրերում ռազմական գործողությունները։ Այս մասին նշված է ԵՄ պաշտոնական կայքում:
«Ցավոք, այս բախումներն արդեն հանգեցրել են մարդկային կորուստների և վիրավորների։ Կարևոր է թուլացնել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցությունների սեղան՝ բանակցությունների միջոցով լուծումներ փնտրելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու հաղթահարել լարվածությունը և շարունակելու իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության համար։