Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության գործով երեխայի հոր՝ Արմեն Օվանեսովի, վերաբերյալ քրեական վարույթին միացվել է նոր քրեական վարույթ՝ ծեծի վերաբերյալ։
Քննչական կոմիտեից ՔԿ NEWS.am
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին։ Տիգրանին փնտրում էին հոկտեմբերի 27-ից։

Երեխայի մարմնին առկա են եղել բռնության հետքեր, այդ թվում՝ գլխի շրջանում։ Վարույթն իրականացնող մարմնի վարկածով՝ երեխային սպանել է հայրը՝ խեղդելու եղանակով։ Երեխայի հոր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը), տղամարդը կալանավորվել է։
Ընտանիքի մյուս երեխաները տեղափոխվել են ՀՕՖ «Երեխաների պաշտպանության կենտրոն»: