Արտառոց իրավիճակ. պարեկներն ու ոստիկանները վերուվար են անում

Hraparak.am-ը գրում է․ Երևանում  եւ հարակից մարզերում այս պահին արտառոց իրավիճակ է։ Երեւանի Արշակունյաց պողոտայում տասնյակներով ոստիկանության գվարդիայի եւ պարեկային ծառայության մեքենաներ են վեր ու վար անում, ամեն խաչմերուկում էլ պարեկներ են

կանգնած։Ներքին գործերի նախարարությունից հետաքրքրվեցինք ռե՞յդ է կամ գուցե խցանումների դեմ պայքարի շրջանակո՞ւմ է այս իրարանցումը, ասացին ոչ մեկն է, ոչ` մյուսը, ոչ արտառոց դեպք կա, ոչ էլ պատահար, ծառայություն է իրականացվում։Ի դեպ, մեզ նաեւ պատմեցին, որ նույն ժամին, մինչ Երեւանում ռեյդ է իրականացվում, Երասխ-Երեւան ավտոճանապարհով անցել է Նիկոլ Փաշինյանի շարասյունը, նկատելի է եղել ոստիկանների մեծ թիվ ճանապարհի տարբեր հատվածներում, ինչպես նաեւ անվտանգության աշխատակիցներ են կանգնած եղել կամուրջների վրա։