Հոկտեմբերի 19-ին կյանքից հեռացավ Գագիկ Ծառուկյանի հայրը՝ Կոլյա Ծառուկյանը։ Հայաստանում նրան հրաժեշտ տվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ երկրի սահմաններից դուրս Ծառուկյան ընտանիքի հարազատները տարբեր գաղթօջախներում համախմբվեցին՝ ոգեկոչելով Կոլյա Ծառուկյանի հիշատակը։
Մահվան 7-րդ օրը Լոս Անջելեսի Հայկական եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի պատարագ, որտեղ Հայ համայնքի անվանի ներկայացուցիչները հավաքվել էին՝ աղոթք հնչեցնելու առ Աստված և խնկարկելու պատվարժան ընտանիքի հոր հիշատակը