ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի հստակ ժամկետներ դեռ չկան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Թեև հրավեր կա,
սակայն հիմա ստույգ ժամկետներ չկան»,- լրագրողներին հետ զրույցում ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվո՞ւմ է Պուտինի այցը Հայաստան մինչև տարեվերջ։