Հունվարի 1-ից բոլոր օտարերկրացիների համար Վրաստան մուտք գործելու պարտադիր պայման կգործի

2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող բոլոր օտարերկրացիների համար պարտադիր է բժշկական ապահովագրությունը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տուրիզմի ազգային վարչակազմը։

Ապահովագրական ծածկույթը պետք է լինի առնվազն 30000 լարի (մոտ 12 000 ԱՄՆ դոլար): Ապահովագրությունը պետք է ներառի առնվազն 5000 դոլարի չափով շտապ ամբուլատոր ծառայություններ և առնվազն 30 000 դոլարի չափով ստացիոնար բուժում (ներառյալ ապահովագրություն հնարավոր վթարների, վնասվածքների, հանկարծակի հիվանդությունների և բժշկական տարհանման դեպքերում):

Ապահովագրություն չունեցող օտարերկրացիներին կարող են մերժել և թույլ չտալ հատել սահմանը։Ապահովագրությունը պետք է տրամադրվի Վրաստանում գտնվելու ամբողջ ընթացքի համար։ Սահմանապահներն իրավունք ունեն ապահովագրությունը հաստատող փաստաթուղթը պահանջել ինչպես օդանավակայաններում, այնպես էլ ցամաքային սահմանային անցակետերում:

Խախտումները կհանգեցնեն 300 լարիի (մոտավորապես 43 000 դրամ) տուգանքի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *