Իր ֆեյսբուքյան էջում Լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրառում է կատարել, որտեղ ասվում է․
«Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում։ Թշ նամին մոտեցել է Եղցահող գյուղին և փորձում է դիրքավորվել նաև ճանապարհին հարակից բարձունքում։ Մարտերը ընթանում են ականանետային կրակով, ինչպես նաև գործի են դրվել աթս-ներ։
Ըստ տարածված լուրերի՝ Բերձորում որոշ մարդիկ փորձել են տարհանում կատարել, սակայն տեղի բնակիչները, ինչպես նաև տեղական իշխանությունները և ռուս խաղաղապահները թույլ չեն տվել։
Մարտական գործողությունների հետևանքով կրած հնարավոր վնասների մասին այս պահին կխուսափեմ խոսել, որպեսզի թշ նամուն ինֆորմացիա չտալու համար։ Ամեն դեպքում մենք լավագույն վիճակում չենք, կարևոր է միասնականություն և համառություն։