Ալլա Լևոնյանը Ամալյա Հովհաննիսյանին տված հարցազրույցում պատմել է՝ ուրախ է, որ եղել է Վազգեն Սարգսյանի ժամանակակիցը և մեկ անգամ առիթ է ունեցել նրա հետ մի քանի րոպե զրուցելու։
«Բանակի պատվին գրեցի «Սպարապետ» երգի երկու քառյակը, հետո եղավ չարաբաստիկ հոկտեմբերի 27-ը։ Դրանից հետո գրեցի 3-րդ քառյակը և հենց Սպարապետին նվիրեցի։ Նա ասում է, որ մարդկանց երևակայությունը այնքան վառ է. մի տեղ մի բան են լսում կամ մի վերնագիր են կարդում, սկսում են որոշումներ կայացնել ու բերնեբերան տարածել։ Մենք որևէ ուրիշ հանդիպում կամ խոսակցություն չենք ունեցել. այդ մի անգամն եմ ես նրան տեսել՝ կառավարական մի համերգից հետո։Մեկ-մեկ կարծիքներ են ինձ հասնում, թե Վազգեն Սարգսյանը չլիներ, ես ի՞նչ կանեի. «Վազգենը քեզ բերեց, այ գեղացի»։ Ես միայն հպարտ եմ, որ իմ անունը կապում են Վազգեն Սարգսյանի հետ, բայց իրականում այդպես չէ, էլի։ Ինքս եմ կերտել իմ ճանապարհը։ Երբ սկուտեղի վրա քեզ տալիս են որևէ բան, հեշտացնում են ճանապարհդ, դու դա չես էլ գնահատում։Մեկ-մեկ կարծիքներ են ինձ հասնում, թե Վազգեն Սարգսյանը չլիներ, ես ի՞նչ կանեի. «Վազգենը քեզ բերեց, այ գեղացի»։ Ես միայն հպարտ եմ, որ իմ անունը կապում են Վազգեն Սարգսյանի հետ, բայց իրականում այդպես չէ, էլի։ Ինքս եմ կերտել իմ ճանապարհը։ Երբ սկուտեղի վրա քեզ տալիս են որևէ բան, հեշտացնում են ճանապարհդ, դու դա չես էլ գնահատում։

Ուղղակի բախտավոր մարդ եմ, որ իմ ճանապարհին ինձ հանդիպել են լավ մարդիկ։ Առաջինը կնշեմ Արթուր Գրիգորյանի անունը, որն ինձ նկատեց, գնահատեց և երբեք չպարտադրեց ու չթելադրեց, թե ինչ անեմ»,- նշել է երգչուհին։
Ուղղակի բախտավոր մարդ եմ, որ իմ ճանապարհին ինձ հանդիպել են լավ մարդիկ։ Առաջինը կնշեմ Արթուր Գրիգորյանի անունը, որն ինձ նկատեց, գնահատեց և երբեք չպարտադրեց ու չթելադրեց, թե ինչ անեմ»,- նշել է երգչուհին։