Ում հետ շփվում եմ, ասում են….. Ռաֆայել Երանոսյան

Ցավը տարիների ընթացքում չի բուժվում: Տարիներ են անցել, բայց կարծես երեկ լիներ: Մամայիս մահից հետո կյանքի նոր փուլ բացվեց, մի քիչ ավելի ուժեղ դարձա»,-  Tert.am Life-ի «No Ֆիլտր» հաղորդման շրջանակներում ասել է դերասան Ռաֆայել Երանոսյանը:«Մայրիկիս մահը մեր ընտանիքում առաջին դեպքն էր ու բոլորիս համար  ուժեղ հարված էր և ցավ: Իսկ ցավը անբուժելի է: Որ ասում են՝ ժամանակի ընթացքում անցնում է՝ չի անցնում:Գնալով, որ մտքերդ ավելի իմաստուն են դառնում, սկսում ես կյանքին այլ կերպ նայել: Միգուցե, եթե այն ժամանակ մտածեի այնպես, ինչպես հիմա եմ մտածում, ավելի շատ ժամանակ կանցկացնեի գյուղում ու ավելի շատ կլինեի ծնողներիս կողքին»:

Դերասանը խոսել է նաև ամուսնության մասին՝ ասելով․«Ինձնից սկսած բոլորն այդ հրաշալի օրվան սպասում են, ես ուշացրել եմ, բայց չի ստացվել: Վերջերս ում հետ երկար ես շփվում, ասում է՝ ես լուրջ հարաբերությունների պատրաստ չեմ: Ուզում եմ հարցնել՝ իսկ ինչի՞ ես պատրաստ:

Դու պատրաստ չես, որովհետև այդ ժամանակն ունես, բայց ես չունեմ այդ ժամանակը, որ մի 2 տարի էլ սպասեմ, մինչև քո մոտ հասունանան այդ լուրջ հարաբերությունները:

Մանրամասները՝ տեսանյութում․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *