Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 15-ամյա տղան իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքնայով Դդմաշեն բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 400 մետր շրջվելով հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով 15-ամյա վարորդը տեղում մահացել է:Այս պահին ՀՀ ՆԳՆ ոստիկանության փրկարար ծռաայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները մարմինը պատգարակով տեղափոխում են հատուկ ավտոմեքենա, որպեսզի դուրս բերեն և մոտեցնեն դիատարին:
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպնավող հատուկ տարածք:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Վարորդը 15 տարեկան տղա է, ում երեկվանից համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հարազատների հետ որոնում էին, իսկ այսօր արդեն հայտնաբերվել է ավտոմեքենան և երեխայի մարմինը»:Վթարի վայր էր ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:
Կադրերը՝ այստեղ