ՈՐԵՒԷ ԼԱՎ ԳԱՂԱՓԱՐ ՉԻ ԱՆՏԵՍՎԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ՆԵՐԱՌՎԵԼՈՒ ԵՆ «ԱՌԱՋԱՐԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ԾՐԱԳՐՈՒՄ. ԾԱՌՈՒԿՅԱՆ

Ամփոփելով «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակում հայտարարված մրցույթը՝ ուզում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել Երևանի, Հայաստանի բոլոր մարզերի և արտերկրի առաջատար համալսարանների ուսանողներին՝ իրենց ակտիվ մասնակցության համար։

Ոգևորված եմ մեր երիտասարդների խիզախ և հետաքրքիր գաղափարներով։ Բոլորին միավորում է նույն ձգտումը՝ ունենալ արդար ու ժամանակակից պետություն։ Այդ նպատակի իրագործման համար անհրաժեշտ են պայմաններ, որոնք թույլ կտան նրանց գաղափարները վերածել իրական ծրագրերի։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում 44-օրյա պատերազմի մասնակից, վիրավորում ստացած մեր տղաներին։ Մենք արդեն ստեղծել ենք ամուր և ազնիվ ընկերության հիմքերը։

Ինչպես երեկ հայտարարել եմ, որևէ լավ գաղափար չի անտեսվելու։ Դրանք ներառվելու են «Առաջարկ Հայաստանին» ծրագրում, իսկ հեղինակները ստանալու են հնարավորություն անձամբ մասնակցելու աշխատանքներին։

Տաղանդավոր և հզոր պատմություն ունեցող մեր ազգին խեղճությունը հարիր չէ։ Վստահ եմ, որ անհնարինը պարզապես ավելի մեծ ջանք է պահանջում, և ես միշտ պատրաստ եմ աջակցել յուրաքանչյուր ազգանվեր նախաձեռնության։

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *