2-ամյա աղջիկը խեղդվել է ջրով լի դույլի մեջ․ մանրամասներ՝ ողբերգական դեպքից

Բրազիլիայի Պիաուի նահանգում երկու տարեկան աղջիկ է մահացել Սուրբ Ծննդյան նախօրեին՝ իր տանը ջրով լի դույլի մեջ խեղդվելու հետևանքով, հաղորդում է Daily Mail-ը։

Ոստիկանության տվյալներով՝ Իզաբել Լուիզա դե Սոուզա Սիլվան ընկել է ջրով լի դույլի մեջ և չի կարողացել դուրս գալ։ Այդ պահին նրա մայրը հագուստ է լվանալիս եղել բացօթյա լվացքատանը և անմիջապես չի նկատել նրա անհետացումը։ Դստերը լոգարանում գրեթե անգիտակից վիճակում գտնելով՝ կինը օգնության է կանչել հարևաններին, ովքեր փորձել են վերակենդանացնել նրան մինչև շտապօգնության աշխատակիցների ժամանումը։Երեխային տեղափոխել են տեղի բժշկական կենտրոն, ապա հարևան Բոկաինա քաղաք, բայց նրան փրկել չեն կարողացել. նա մահացել է հիվանդանոցում։ Երեխայի մարմինը դատաբժշկական փորձաքննության է ուղարկվել Պիկոսի Ժուստինո Լուս հիվանդանոց՝ մահվան ճշգրիտ պատճառը պարզելու համաԵրեխային տեղափոխել են տեղի բժշկական կենտրոն, ապա հարևան Բոկաինա քաղաք, բայց նրան փրկել չեն կարողացել. նա մահացել է հիվանդանոցում։ Երեխայի մարմինը դատաբժշկական փորձաքննության է ուղարկվել Պիկոսի Ժուստինո Լուս հիվանդանոց՝ մահվան ճշգրիտ պատճառը պարզելու համար։

«Մայրը դրսում հագուստ էր լվանում, երբ նկատել է, որ աղջիկը կորել է։ Տանը փնտրելուց հետո նա երեխային գտել է լոգասենյակում՝ խեղդված», – հայտնել է ոստիկանությունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *