Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, այսօր՝ օգոստոսի 5-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության հստակեցման անհրաժեշտության մասին, հայտարարել է, որ Մոսկվան դեռ չի տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում։ Սակայն մեր
տեղեկություններով՝ դեռևս 2021 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը պաշտոնական նամակով դիմել է ՌԴ-ին։ Ավելին՝ կառավարությունը առաջարկել է պարզաբանել, թե Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի, ոտնձգությունների ու շփման գծի վրա ռազմական գործողությունների վերսկսման պարագայում ինչպես պետք է արձագանքի Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը։