Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ մահացել է հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասանուհի Զառա Արամյանը։ Նա 55 տարեկան էր։
Նշենք, որ Զառա Արամյանը սրտի հետ կապված լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով էր տեղափոխվել Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Նա գտնվում էր վերակենդանացման բաժնում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծանր։

Զառա Արամյանի ամուսինը` Արտաշես Գասպարյանը, ԶԼՄ–ների հետ զրույցում ասել էր, որ կինը շատ ծանր վիճակում է, շնչում է թթվածնի ապարատի միջոցով, լուրջ խնդիրներ կան սրտի հետ կապված։ Նա նշել էր, որ իրենց հույսը միայն Աստծո կամքն է, որ դերասանուհին կարողանա դուրս գալ այդ վիճակից։