Նովոկուզնեցկում գտնվող ծննդատան աշխատանքը, որտեղ մահացել էին 9 նորածիններ, կասեցվել է 90 օրով, հայտնել է տարածաշրջանի դատարանների մամուլի կենտրոնը։
Նշվում է, որ հետաքննության ընթացքում ծննդատանը հայտնաբերվել են սանիտարական նորմերի և մարդու առողջության անվտանգության պահպանման հետ կապված խախտումներ։ Դատական նիստին ներկա բժշկական հաստատության օրինական ներկայացուցիչն ընդունել էր մեղքը։Հունվարի սկզբին Նովոկուզնեցկի թիվ 1 ծննդատանը մահացել էին 9 նորածիններ։ Մարզի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ նրանք ներարգանդային վարակ են ունեցել։

Անցյալ շաբաթ քննիչները ձերբակալել էին հիվանդանոցի գլխավոր բժշկին և նորածինների վերակենդանացման բաժանմունքի վարիչի պաշտոնակատարին։