Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) հաստատել է 15 տարեկանից փոքր դեռահասների համար սոցիալական ցանցերն արգելող օրինագիծը, հաղորդում է Figaro-ն։Այն վերաբերում է ոչ միայն դեռահասների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման արգելքին, այլ նաև ավագ դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման արգելքին։

Օրինագծին կողմ է քվեարկել 116 պատգամավոր, դեմ՝ 23-ը:
Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի վերին պալատում և, հաստատվելու դեպքում, նախագահ Մակրոնը կստորագրի։ Այն ուժի մեջ կմտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից: