Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մի շարք համայնքներում՝ լսելու մարդկանց խնդիրներն ու առաջարկները. Գագիկ Ծառուկյան

Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մի շարք համայնքներում՝ լսելու մարդկանց խնդիրներն ու առաջարկները։

Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ։ Մարդիկ ուզում են մնալ իրենց հողում, բայց բախվում են լուրջ խնդիրների՝ ոռոգման ջրի հարց, բերքի իրացման դժվարություններ և վարկային ծանր բեռ։ Սրանք համակարգային խնդիրներ են, որոնք պահանջում են հստակ լուծումներ։ Մեր նպատակը պարզ է՝ ստեղծել պայմաններ, որ մարդիկ ապրեն, աշխատեն ու զարգանան իրենց հայրենիքում։

Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում։

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *