Երգիչ Արաբո Իսպիրյանը երկրպագուների համար անակնկալ է պատրաստում. նա ներկայացնելու է էստրադային երգի հիման վրա նոր տեսահոլովակ, իսկ հաջորդ տարի էլ մտադիր է հանդես գալ մենահամերգով: Արաբոն «Ժողովուրդ»-ին պատմել է երկար տարիներ ԱՄՆ-ում ապրելու, դերասանական փոքրիկ կարիերայի եւ հոր` Ներսիկ Իսպիրյանի անվան հետ կապված «պիտակի» մասին:
-Արաբո՛, առաջիկայում համերգային ի՞նչ ծրագրեր ունեք, նոր երգ, տեսահոլովակ սպասե՞նք:
-Սեպտեմբերի վերջին պլանավորում ենք խմբով մեկնել ՌԴհամերգային շրջագայությունների, ելույթներ ենք ունենալու 44 քաղաքներում: Հորս
Ներսիկ Իսպիրյանի հետ աշխատում ենք նոր երգի վրա, որը կոչվում է «Թե որ հայ ես, հայ մնա»: Էլի նոր երգեր ունեմ, մտադիր եմ նկարահանել նաեւ տեսահոլովակ: Այդ երգերն արդեն էստրադային ժանրից են, լիրիկական բնույթի:
-Փաստորեն, էստրադային երգեր էլ եք երգո՞ւմ: Իսկ մտավախություն չկա՞, որ ինչպես շատ երգիչների, Ձեզ էլ էստրադան կգրավի, եւ Դուք աստիճանաբար կհեռանաք ազգային-ժողովրդական երգարվեստից:
-Կարծում եմժողովուրդն անակնկալի կգա
իմանալով, որ ես կատարում եմ նաեւ էստրադային երգեր եւ հուսով եմկգնահատի իմ աշխատանքը: Իսկ Ձեր նշած վտանգն ինձ երբեք չի սպառնա, եթե հիշեք, ավելի վաղ հայրս էլ ԱՄՆ-ում ձայնագրել է էստրադային երգեր, այդ թվում
սիրային բնույթի, սակայն դրանց կողքին ունեցել է նաեւ հայրենասիրական երգեր: Ինքս բարձր եմ գնահատում ազգային-ժողովրդական երգի արժեքը, այդ ընկալումը նկատում եմ նաեւ երիտասարդների շրջանում, սակայն ժողովուրդը պահանջում է նաեւ այլ ոճի գործեր, ուստի մատուցում եմ թե՛ ազգային-ժողովրդական, թե՛ էստրադային երգեր: