Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը սկսելիս Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է Փաշինյանի հետ քննարկել անվտանգության հարցերը, «այդ թվում՝ կապված Ղարաբաղի հետ»։ «Խնդիրները շատ են, բայց դրանց շուրջ շփումը մշտական է», — նշել է Պուտինը։
«Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում կլինեն նաև անվտանգության հարցերը, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված։ Շատ խնդիրներ դեռ մնում են, համաձայն եմ Ձեզ հետ: Մենք մշտապես կապի մեջ ենք Ձեզ հետ։ Չգիտեմ, ամեն շաբաթ կամ ամեն տասը օր հաստատ շփվում ենք հեռախոսով, և հանդիպումները պարբերական են, չնայած պանդեմիայի շրջանին», — ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև հիշեցրել է, որ Փաշինյանի այցը նվիրված է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ հավելելով, թե Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակներում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում: