Այս լուրը բոլոր նրանց համար է, ովքեր փնտրում են աշխատանք․ 111․000 դրամ աշխատավարձ․ Շտապեք, քանի դեռ ուշ չէ

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի քարտեզագրման և հաշվառման բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 06-Գ28-23.1-Մ6-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան

համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 9-ին, ժամը 14:30-ին՝ ք․ Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության հայտարարությունից։ Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝ • անձնագիր կամ նույնականացման քարտ

(եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք). • կրթության վերաբերյալ փաստաթուղթ (դիպլոմ). • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում). • արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող

ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք: Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով: Հիմնական աշխատավարձը 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ է: Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում: Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի

ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի քարտեզագրման և հաշվառման բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 06-Գ28-23.1-Մ6-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է: Աշխատավայրի հասցեն է՝ Հայաստան, Կենտրոն վարչական շրջան, Վազգեն Սարգսյան 3,

Կառավարական տուն 2: Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-515-756 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն hermine.gasparyan@gov.am Էլեկտրոնային փոստի հասցեին:

Опубликовано в