Շատ հետաքրքիր պատմություն ստացվեց․ ձեթ գողանալու համար տարիներ առաջ ԲՀԿ-ից հեռացվածը մեղադրում է այլ կուսակցության ղեկավարին ԲՀԿ-ին պատերազմի ուժ դարձնելու մեջ։
Կեղծիքի մոնոլոգի այդ դահլիճում ԲՀԿ չկար, որովհետև ԲՀԿ-ն շարունակում է իր համար հանգիստ ու զուսպ շփվել ժողովրդի հետ, խոսել իրական գործերից։
Ինչ վերաբերում է մեր ցուցակի 2-րդ համարի հանդեպ անտագոնիզմին, ապա դա էլ է հասկանալի․ մարդ են՝ սկզբունքային ու ինքնուրույն գործիչ չեն տեսել սեփական միջավայրում, ով ինքնուրույն սեփական կուսակցությամբ մասնակցեց ՀՀ երեք համայնքներում ընտրություններին (ներառյալ Երևանը), բոլոր տեղերում ստացավ մեր քաղաքացիների քվեն և ձևավորեց խմբակցություն։ Դե փորձեք ինքներդ դա անել՝ առանց ձեր ցուցակի առաջին դեմքի ու վարչական ռեսուրսի։
Ի պատասխան Վահագն Ալեքսանյան կոչվող երևույթի.