«Նախընտրական զարգացումների մոնիտորինգ» քաղաքացիական նախաձեռնությունն ամփոփել է ՀՀ ԱԺ հունիսի 7-ի նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթը՝ գնահատելով հանրության հետ աշխատանքի արդյունքները՝ ըստ սոցիալական մեդիայի մոնիտորինգի տվյալների։
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քարոզարշավի շրջանակներում ամենաէֆեկտիվը գնահատվել են.
- Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը
- Ռ. Քոչարյանի ելույթները
- «Ուժեղ Հայաստանի» երևանյան հանդիպումները
- Արման Թաթոյանի պատասխանն Ալիևին
Սոցցանցային քարոզչական նյութերին ստացած բացասական մեկնաբանությունների և ուղիղ եթերների դիտարկմամբ՝ հանդիպումներին ստացած առավել բացասական ընդունելության դրվագների առատությամբ աչքի են ընկել ՔՊ կուսակցության երևանյան հանդիպումները։
Քարոզարշավի առաջին շաբաթվա ամենաշատ տարածում ստացած ձևակերպումները.
- Գագիկ Ծառուկյան. «Ես իմ կլասը չեմ գցի»
- Լևոն Զուրաբյան. Վանոյին սպանել է Նիկոլը
- Ռ. Քոչարյան. «Այ համբալ՝ ինչ ունես մեր ինքնության հետ»
Քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ամենաբարձր անձնական հակառեյտինգ ապահովել է Ն. Փաշինյանը, իսկ անձնական ռեյտինգի ամենադինամիկ աճ՝ Գ. Ծառուկյանը։ Դրական Ռեյտինգի աճի երկրորդ ցուցանիշը՝ Ռ. Քոչարյանինն է։