Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից թմրանյութերը պատճարաբանելը Մեղրի-Ագարակ ճանապարհի հարցում ավելի շատ պատրվակի է նման։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։
Նա հայտնեց, որ 44-օրյա պատերազմից բառացիորեն 10 օր անց հանդիպել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ հետաքրքրվել, թե ինչ է լինելու այն հարցի հետո, որ Ադրբեջանը կարող է Հայաստանի Սյունիքի մարզով ճանապարհ ստանալ դեպի Նախիջեւան եւ հակառակ ուղղությամբ։ «Ինձ փոխանցեցին, որ Ռուսաստանը հայտնել է ադրբեջանական շարասյուններին ուղեկցելու պայմանավորվածությունների մասին ՌԴ համապատասխան իրավապահ մարմինների կամ զինվորականների կողմից։ Ուստի ինձ թվում է, որ այդ ամենը հենց այդ պայմանավորվածությունների իրագործման նոր փուլ է»,- նշեց Բեգլարյանը։