Ադրբեջանի կողմից հաստատված գերիներին վերջին հերթական տեսակցությունը եղել է հուլիսի վերջին օրերին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ամատունին նշեց, որ այցի ընթացքում ծանոթացել են պահվող անձնաց առողջական վիճակին, պահման պայմաններին և այլն։
«Այցի շրջանակներում պահվող անձանց հնարավորություն կտրվի կապի մեջ մտնել հարազատների հետ։ Այդ համատեքստում օգտագործվում են տարբեր միջոցներ, ինչպիսիք են Կարմիր խաչի ուղերձները, հնարավորություն է տրվում տեսազանգեր իրականացնել, տեսագրել ուղերձներ, որոնք այնուհետև փոխանցվում են Հայաստանում գտնվող նրանց ընտանիքներին», — նշեց նա։
ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար նշեց, որ այցերը որոշակի հստակ պարբերակունությամբ շարունակվելու են։