ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախկին աշխատակից Սեյրան Մայիլյանը
ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու (Խանին բաղի խաչմերուկ) վթարի հետևանքով
զոհվել է 4 քաղաքացի, 1 հոգու վիճակ ծանր է։ Ռուս խաղաղապահ ուժերի
մեքենան 150+ արագությամբ բախվել է Վազ 2107 մեքենային։ Ցավակցում ենք հարազատներին….»: