Կարեն Մարգարյանն գրել է.
Այսօր Հայաստանում պակասը չկա այսպես կոչված իրավաշտպանների ու հասարակաքաղաքական գործիչների, ովքեր ծնվել ու բուծվում են Սորոսի փողերով: Սրանք պատվերով իրավունք պաշտպանողներ են ու մինչև փող չեն ստանում, մտքներով չի էլ անցնում մարդու իրավունքների պաշտպանությունն ու նման թեմաները: Նման մի կերպար էլ հայտնի սորոսածին Իշխան Սաղաթելյանն է: Ուրեմն այս պատվեր կատարողը այսօր՝ «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ, իր խոսքում անրադարձ կատարեց նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ասելով թե ինչպես եղավ, որ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը սառեցվեց: Ավետիք Իշխանյանը շատ լավ գիտի, որ ժամանակին Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել էր քաղաքական պատվերի շրջանակներում, և որ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում էր իրականացվում:
Այնպես որ, Ավետիք Իշխանյա՛ն հրապարակավ ակնհայտ ստեր ասելու ժամանակ չհամարձակվես Ծառուկյանի անունը տալ, քո պատվերը Ծառուկյանի անձից հեռու կատարի: Դու ու քո նման ոչնչությունները միայն հրապարկային պարսավանքի են արժանի, քանի որ դուք եք, որ փչացնում եք մեր իրավական դաշտը ու մարդկանց մոտ օրենքի ու իրավունքի նկատմամբ անվստահություն առաջացնում: