Սուրմալու առեւտրի կենտրոնում հնչած հզոր պայթյունի հետեւանքով նախնական տվյալներով կա 1 զոհ, 20 հոգի տաևբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին Azatnewstv.am-ին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նա նշեց, որ նախնական տվյալներով հրդեհ է բռնկվել եւ պայթել է պայթուցիկների պահեստը, փլուզվել է եռահարկ պահեստային շինություն: Այս պահին դեպքի վայրում մեծ թվով փրկարարներ են աշխատում:
Հիշեցնենք, որ Փեթակ առևտրի կենտրոնի դիմաց (Սուրմալու) հատվածում ուժեղ պայթյուն է հնչել: Տեղում աշխատում է ԱԻՆ 6 մարտական հաշվարկ: Ըստ նախնական տեղեկությունների պայթուցիկների պահեստ է պայթել: