Լավ լուր. ԱԻՆ-ից հայտնում են

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով անհետ կորածների թվի նվազումը պայմանավորված է նրանով, որ ընտանիքի անդամները գտել են ենթադրաբար անհետ կորած անձանց: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Դա պայմանվորված է նրանով, որ ընտանիքի անդամները գտել են ենթադրաբար անհետ կորած անձանց»,- ասաց Կոստանյանը:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են, ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում անհետ կորածների թիվը պարբերաբար փոփոխվում է: Ներկա պահին անհետ կորած է համարվում 17 քաղաքացի, մինչ այդ անհետ կորած էր համարվում 19 քաղաքացի:

Опубликовано в