«Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհի մարման եւ փլատակների տակ մնացած քաղաքացիներին որոնելու աշխատանքները մինչեւ այս պահը շարունակվում են (ֆոտոռեպորտաժ)։
Պայթյունի հետեւանքով կա 6 զոհ, որոնց անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։
Վերջին տեղեկություններով՝ պայթյունի հետեւանքով որոնվում է 15 քաղաքացի։ Առողջապահության նախարարությունն այսօր հայտնել է, որ պայթյունի հետեւանքով բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է ստանալ 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Այսօր վաղ առավոտյան դեպքի վայր է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրան դիմավորել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նշենք, որ առեւտրի կենտրոնի պայթյունի վերաբերյալ Արցախի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարակից տարածքում գտնվող առեւտրի կենտրոնները փակ են, այ