Օգոստոսի 13-ին տեղի ունեցած մեծ пղբերգությունը շատերիս հուզեց․․
Աղետի վայրում մարդիկ դարձել էին մեկ բռունցք և թիկունք թիկունքի պայքար էին մղում՝
Իսկական պայքար՝ մարդկանց ողջ դուրս բերելու համար, ու բարեբախտաբար շատերին հաջողվեց փրկել․․․
Այդ կարևոր աշխատանքում իրենց անփոխարինելի դերն ունեցան փրկարարները, ու թեպետ դա նրանց աշխատանքային պարտականությունն է, բայց այդուհանդերձ պետք է գովեստի ու շնորհակալանքի խոսքեր հնչեցնել, թեկուզ և, իրենց գործը լավ կատարելու համար․․
Եղան հերոսական մի քանի դեպքեր․ դրանցից կարելի է առանձնացնել այն դեպքը, երբ փրկարարներից մեկի մայրը՝ որդու հետ համատեղ, մասնակցում էր որոնման աշխատանքներին ու իր հնարավորության սահմաններում՝ օգնում ինչով որ կարող էր․․․
Ցավոք սրտի հայտնի չէ, թե կոնկրետ ով էր այդ կինը, բայց ականատեսների վկայությամբ, որդին նույնպես փրկարարական աշխատանք էր տանում․․
Շատերը քննադատեցին մեր ժողովրդին, անուն կպցրին, բայց չպետք է մոռանալ նման դեպքերը ևս․․