SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավագ քննիչ Մ. Բախտավորյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 15-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը, ժամը 23։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են Արմավիրի
մարզի բնակիչներ՝ 33-ամյա Հովհաննես Վ-ի վարած Toyota մակնիշի և 41-ամյա Արարատ Մ-ի վարած Lada մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Lada-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 70-ամյա Հասմիկ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 16-ին, «Վաղարշապատ» ԲԿ-ից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ վիրավոր Հասմիկ Մ-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է։