Դուք կապշեք, երբ իմանաք, թե իրականում ովքեր են «Սուրմալու»-ում ունեցել հրագործական ապրանքների պահեստներ, որոնք․․․

Համաձայն Կադաստրի կոմիտեի տվյալների, Արշակունյաց 15 հասցեում գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնում ընդամենը 19 վարձակալ կա․ գրում է hetq.am-ը։ «Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ն Արշակունյաց 15 հասցեի սեփականատերն է։ Սեփականության իրավունքը նշված հասցեի նկատմամբ, համաձայն

Կադաստրի կոմիտեի, գրանցել է 2016 թվականին, որը 2018թ․ հուլիսից գրավադրվել է «Արարատբանկ» ԲԲԸ-ում։ Համաձայն Կադաստրի կոմիտեի՝ Արշակունյաց պողոտա 15 հասցեի անշարժ գույքը իր միավորի որակական և քանակական բնութագրերով բաղկացած է 63 անուն շենք-շինություններից, այդ թվում՝ վարչական շենքից, գրասենյակային տարածքից, առևտրի

տաղավարներից և ինքնակամ կառույցներից։ Հողամասի ընդհանուր մակերեսը ավելի քան 6 հա է: Այդ հասցեն շուրջ 2 տասնյակ վարձակալ ունի, որոնք պաշտոնապես գրանցել են վարձակալության իրավունքը Կադաստրի կոմիտեում։ Բնականաբար, «Սուրմալու» առևտրի կենտրոնը բազմաթիվ տաղավարներ ունի և այդքան էլ վարձակալներ, որոնց իրավունքը Կադաստրում

չի գրանցվել։ Որոշ տարածքներ վարձակալել են անհատ ձեռնարկատերեր։ Մասնավորապես․ Արման Գալստյան Աշոտի ԱՁ-ն 2011-ից 4 քմ է վարձակալել վարչական շենքից։ Աշոտ Ալոյան Խաչիկի ԱՁ-ն առևտրի կենտրոնից վարձակալել է շուրջ 14 քմ։ Արուս Կարապետյան Ֆիլիտերի ԱՁ-ն վարձակալել է 14 քմ առևտրի կենտրոնից։ Սերոբ Մարտիրոսյան Զավենի ԱՁ վարձակալել է 50 քմ։ «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ն 2019թ․ մայիսից

116 քմ է վարձակալում վարչական շենքից։ Այս ԱՁ-ն 2019թ․ սեպտեմբերին Ֆինանսների նախարարությունում հաշվառվել է որպես հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր իրականացնող կազմակերպություն: Համաձայն ՊԵԿ-ի ԱՁ-ն գործող է, զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով: Գոհար Առաքելյանի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ վերջինս 2013-2014թթ․ Քանաքեռ-Զեյթուն

վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, այնուհետև նաև ղեկավար ՀՀԿ-ական Արտակ Հանիսյանի մոտ է աշխատել, թերևս նրա օգնականն է եղել կամ գործավարուհին։ Արդեն 2016 թվականին Գոհար Առաքելյանի անունը հանդիպում ենք Երևանի քաղաքապետարանի պարգևատրումների ցուցակում, որտեղ աշխատել է որպես համակարգչային տեխ․

օպերատոր-գործավար։ Նույն 2016 թվականի նոյեմբերին գրանցել է իր ԱՁ-ն։ Պետռեգիստրում նշված հեռախոսահամարով Գոհար Առաքելյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ն 2021թ․ դեկտեմբերին Ոստիկանության հետ մեկ անձից գնման ընթացակարգով պետական գնման պայմանագիր է կնքել։ Համաձայն պայմանագրի՝

Ոստիկանությունը 8200 խաղալիք է ձեռք բերել «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ից, որի դիմաց վճարել է 4,9 մլն դրամ։ ԱՁ-ն պարտավորվել է մատակարարել 4100 հատ փայտյա խաղ՝ ներկելու կամ գրելու մակերեսով և 4100 հատ դույլերով լեգո խաղալիք։

Опубликовано в