«Հանրակրության մասին» օրենքի 15-րդ հոդվածը սահմանում է, որ ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Iravaban.net-ը հայտնում է, որ այն բաղկացած է ուսումնական շաբաթներից, քննաշրջաններից և արձակուրդներից: Ուսումնական շաբաթների քանակը որոշվում է
հենքային ուսումնական պլանով սահմանված տարեկան ժամաքանակների ապահովմամբ: Պետական ուսումնական հաստատությունում ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը։ Ուսումնական հաստատությունն այդ
մասին որոշումը կայացնում է մինչև սեպտեմբերի 1-ը և առնվազն տասնօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է կրթության պետական կառավարման և տարածքային (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին) կառավարման լիազորված մարմիններին: Ուսումնական տարվա ընթացքում կարող են սահմանվել քննաշրջաններ: Պետական ավարտական
քննությունների ժամկետները և անցկացման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդներ` հանրակրթության պետական չափորոշչի
պահանջներին համապատասխան: Պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների ժամկետները և տևողությունը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում` հիմնադիրը` այդ մասին տեղյակ պահելով պետական կառավարման լիազորված մարմնին։