Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում են ԱԻՆ-ից:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 21-ի ցերեկը, 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-ին կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում հնարավոր ամպրոպային բնույթի կարճատև անձրև:
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15 մ/վ: