«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ն հայտնում է, որ մայիսի 31-ին Ֆրանկֆուրտ-Երևան
չվերթի ժամանակ օդանավում օդանավի անձնակազմը դրամապանակ է հայտնաբերել՝ 12․010 եվրո գումարով։
Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին է փոխանցվել գտած դրամապանակը, ինչն էլ նա ամբողջությամբ վերադարձրել է ուղևորին։
Հաղորդագրության մեջ նշված է․ «Հորդորում ենք մեր ուղևորներին, որպեսզի առավել ուշադիր և զգոն լինեն իրենց անձնական իրերի հանդեպ»։