Ընկերներիս հետ գնացել էինք խմելու։ Ճիշտն ասած ես շատ կոտրված էի ու խնդրեցի, որ ընկերներս ինձ հետ գան խմելու, որ մի քիչ թեթևանամ։
Չեմ էլ կարող նկարագրել էն ամնենն ինչ կատարվեց ինձ հետ էդ ժամանակահատվածում։ Ես 3 տարի ընկերութուն եմ արել մի աղջկա հետ, ում էս աշխարհում ամենից շատ էի սիրում։ Արդեն պատրաստվում էի նրան անակնկալ կերպով ամուսնության առաջարկ անել, մեկ էլ մի էնպիսի բան բացահայտեցի, որ փշուր- փշուր դարձա։
Մի օր պատահաբար նրան տեսնում եմ մի ինչ-որ տղայի ձեռքը բռնած քայլելիս, հետևում եմ նրանց ու հետո ականատես լինում, թե նրանք ոնց են համբուրվում ու գրկախառնվում։ Պարզվում է նա զուգահեռ ուրիշ տղայի հետ էլ էր շփվում․․․
Բարի մոտ կոնծում էի, էն հույսով , որ ցավս կբթացնեմ, մեկ էլ մի տարիքով ծյոծ, ով շատ կոկիկ և հավաք տեսք ուներ, ինձ կոկտել հյուրասիրեց ու առանց ինչ-որ բան ասելու տվեց իր այցեքարտն ու գնաց։
Ես խմած էի ու լավ չհասկացա, թե ինչ կատարվեց էդ պահին, բայց հաջորդ օրը, երբ արդեն տանն էի , գրպանիցս գտա նրա այցեքարտը։ Վրան գրված էր ինչ-որ հեռախոսահամար ու «այց հոգեբանին»։ Փաստորեն էդ կինը հոգեբան էր ու հասակացել էր, որ ես շատ վատ հոգեկան վիճակում եմ գտնվում։
Մտածեցի ինչու ոչ ու զանգեցի, գրանցվեցի։ Արդե 5 այց ունեցել եմ ու ասեմ, որ իմ կյանքն ավելի կոկիկ ու հավաք է դարձել, իսկ անհաղթահարելի թվացող սթրեսս արդեն հաղթահարված է։