Բացահայտվել է քիչ առաջ տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները․ ինչ է եղել, ինչի համար անտառապահը սպանել ու այրել տղայի դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 23-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մի խումբ ծառայողներ մեկնել էին Տավուշի մարզ։ Մինչ Տավուշի մարզում քաղաքացիները իրենց վարկածներն էին առաջ քաշում, թե ինչի համար էին Երևանից ժամանել ոստիկանները, վերջիններս տաք հետքերով բացահայտեցին օգոստոսի 22-ին Տավուշի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սևադա Ղազարյանի սահմռկեցուցիչ սպանությունը։ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել ենթադրյալ կասկածյալի մասին,

ու երեկ, վաղ առավոտյան ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հայտնաբերում և ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկում Տավուշի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արմեն Ե-ին։ Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանում է, որ օգոստոսի 21-ն, ժամը 21։00-21։30-ն ընկած ժամանակահատվածում Վազաշեն բնակավայրի «Վիշկի Յալ» կոչվող հատվածում գումարային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել իր և Ս. Ղազարյանի միջև, որի ժամանեկ էլ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Ս. Ղազարյանի մարմնի տարբեր մասերին, ապա սպանել նրան ու այրել դին։ Ոստիկանության Իջիանի բաժնից Արմեն Ե-ն ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Կասկածյալն աշխատում է «Հայանտառ» պետական ոչ-առևտրային կազմակերպության Իջևանի անտառտնտեսության Այգեհովիտի անտառապետության թիվ 1 պահաբաժնումէ որպես անտառապահ։ Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Опубликовано в