Ողբերգական դեպք Հայաստանում․ Հայկ Դանիելյանը տեղում մահացել է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երեկ՝ օգոստոսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Հայկ Դանիելյանը իր վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դուրս է եկել

երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Դանիելյանը տեղում մահացել է։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*