Ցավալի լուր. 65 տարեկանում մահացել է ամենահայտնի մանկական հաղորդաշարի դերասանը

Իսրայելում 65 տարեկան հասակում մահացել է դերասան և տիկնիկավար Սերգեյ Գրիգորիևը, որը հնչյունավորում էր «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման հերոս Ֆիլյային։ Այս մասին սոցցանցերում հայտնել է նրա ընկերն ու գործընկերը՝ դերասանուհի Իրինա Օզերնայան, գրում է Ռիա Նովոստին։

«Մահացել է Սերյոժա Գրիգորիևը։ Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 21-ին Տկոայում, ժամը 18.00-ին»,- գրել է Օզերնայան Facebook-ի իր էջում։

Սերգեյ Գրիգորիևը ծնվել է 1958 թվականին Մոսկվայում։ Ավարտել է Գնեսինի անվան ուսումնարանի «Տիկնիկային թատրոնի դերասան» բաժինը, այնուհետև սովորել է Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիայի ռեժիսուրայի բաժնում։

«Բարի գիշեր, երեխաներ» մանկական հաղորդաշարի գլխավոր հերոսներից մեկին՝ Ֆիլյային, Սերգեյ Գրիգորիևը սկսել է հնչունավորել 1988 թվականից մինչև 2014 թվականը, երբ մեկնել է Իսրայել։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*