Սարսափազդու դեպք. 3 զոհ, 9-ը վիրավոր. ոստիկանությունը հաղորդագրութոյւն է տարածել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտանեկան բռնության եւ արգելված, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, սպանության, անձի առեւանգման, շորթման, ավտոմեքենա փախցնելու, կաշառակերության, փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու, սպանության սպառնալիքի ու հոգեկան ներգործության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 3, եւ սպանության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 3 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Опубликовано в