Օգոստոսի 24-ին Ուկրաինայի անկախության տոնի կապակցությամբ մի խումբ ակտիվիստներ հակառուսական ցույց էին կազմակերպել Ազատության հրապարակում։ Ինը հոգի բերման էր ենթարկվել, նրանց թվում բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը։ Այս թեմայի շուրջ Հայաստանում որոշ հակառուսաական շրջանակներ, այդ թվում սորոսական գրանտներից սնվողներ, սկսեցին ակտիվ քննադատել ոստիկանության գործողությունները։ Անգամ եղան հայտարարություններ, թե իբրև Հայաստանում
ՌԴ դեսպանի կարգադրությամբ է գործել ոստիկանությունը, ինչը տակավին հիմարություն է։ Սակայն մի բան փաստ է, եթե հավաքվածների համար այդչափ սիրելի է Ուկրաինան, եթե այդքան մտահոգված են Ուկրաինայի համար, ապա ինչ գործ ունեն Երևանում։ Ցանկանում են Ուկրաինան փրկել, թող գնան Ուկրաինա, այնտեղ էլ փրկեն։ Եվ թող չփորձեն ներքաշել Հայաստանը ռուս-ուկրաինական հակամարտության մեջ, առավել ևս նման՝ հակառուսական ցույցերով լարելով Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները։ Հիշենենք, որ Ազատության հրապարակում նախատեսված էր բողոքի ակցիա ընդդեմ ՌԴ-ի՝ Ուկրաինա ռազմական ներխուժման, որին մասնակցում էին ինչպես Հայաստանի քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրացիներ։ Ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, որոնց թվում էր ռուս հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը։