Փշաքաղվելու. ոչ ներկաներն են տեսել, ոչ ուղիղ եթերով․ ինչ է կատարվել Հայկոյին նվիրված համերգի վերջում

Ֆիզիկապես հեռու, բայց այնքան մոտ․ երեկ՝ օգոստոսի 25-ին, Հայկոյի ծննդյան օրը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ երգչի հիշատակին նվիրված համերգային մեծ ծրագիր։ Երեկոյին մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստի հարազատները, ընկերները, նրա արվեստի երկրպագուները։ Հայտնի գործընկերները կատարեցին սիրված երգչի երգերն ու, նույնիսկ, զուգերգեր ներկայացրին նրա հետ։

Համերգի ողջ ընթացքում զգացվում էր Հայկոյի ոչ միայն հոգեւոր, այլեւ անմիջական ներկայությունը։ Լեդ էկրանների շնորհիվ ստացվել էր երգչի պատկերը․ նա գործընկերներին ու հանդիսատեսին ժպտում էր բեմից՝ հուզելով ու արտացոլելով իր հավերժական գոյությունը բոլորի սրտերում։

Опубликовано в