Անմարդկային ողբերգություն Երևանում. ունենք զոհ և վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան, Կորեայի ձորում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 250 մետր՝ մի քանի պտույտ շրջվելով ու բախվելով քարերին, հայտնվել է ձորում՝ բախվելով ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության

Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի և Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: Վիրավորներին և մահացածին փրկարարները հայտնաբերել են ավտոմեեքնայից դուրս, մի քանի մետր հեռավորության վրա՝ տարբեր հատվածներում: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: Այն ձորից դուրս բերելու համար պետք է օգտագործիվի հատուկ տեխնիկա կամ վերամբարձ կռունկ:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*