Դաժան դեպք Երևանում․ կաթվածահար վիճակ է․ գետնին արնաշաղաղ դիեր, վիրավորներին հազիվ են հասցնում հիվանդանոց․․․

օգոստոսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան, Կորեայի ձորում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 250 մետր՝ մի քանի պտույտ շրջվելով ու բախվելով քարերին, հայտնվել է ձորում՝ բախվելով ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի և Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: Վիրավորներին և մահացածին

փրկարարները հայտնաբերել են ավտոմեեքնայից դուրս, մի քանի մետր հեռավորության վրա՝ տարբեր հատվածներում: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում մի քանի պարեկներ: Դեպքի վայր է ժամանել նաև ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության կենտրոնի հոգեբանը: Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային

հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Դ. Մարտիրոսյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ: Մինչ քնչական խումբը դեպքի վայրի զննություն էր կատարում, «Արմենիա» ԲԿ-ից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը ճանապարհին մահացել է։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: Այն ձորից դուրս բերելու համար պետք է օգտագործիվի հատուկ տեխնիկա կամ վերամբարձ կռունկ:

Опубликовано в