Պարեկները դեղ են լցրել քաղաքացու աչքերին,որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել

Պարեկները դեղ են լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել

Քիչ առաջ համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Գյումրիում քաղաքացու և պարեկների միջև միջադեպ է եղել, ինչի արդյունքում պարեկները ծեծել են քաղաքացուն, հատուկ միջոց կիրառել նրա նկատմամբ՝ դեղ լցնելով աչքերի մեջ։

Tert.am-ի հետ զրույցում Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանն ասել է, որ միջադեպ իսկապես եղել է, ինչից հետո շտապօգնության կանչ է գրանցվել։

«Քաղաքացին 45-ամյա տղամարդ էր, ով գտնվում էր նյարդային, հուզական վիճակում, ունեցել է ուժեղ գլխացավով և ունեցել է ճնշման տատանում։ Նրան բժշկական

օգնություն տրամադրվել է տեղում, քաղաքացու նկատմամբ բռնության, աչքերի մեջ դեղի հետքեր չեն եղել, համենայնդեպս հիվանդը ևս այդ մասին չի հայտարարել։ Քաղաքացուն առաջարկել են տեղափոխել հիվանդանոց, սակայն նա ստորագրությամբ հրաժարվել է»,- ասել է Արթուր Մանուկյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ոստիկանությունից Aroranews-ի հետ զրույցում նշել էին, որ հրապարակումն ուսումնասիրության փուլում է։

Опубликовано в