Բաքուն հայտարարել է 44-օրյա պատերազմից հետո Երեւանին 1713 հայ զինվորի դի հանձնելու մասին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:
Բաքվում նաև հայտարարել են, որ Ադրբեջանը գերությունից ազատել է «159 հայի (118 զինծառայող, 41 քաղաքացիական անձ, այդ թվում ՝ 5 կին)»: Նրանցից վեցը (4 զինվորական, 2 քաղաքացիական անձ) ձերբակալվել են մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։